211652_close_icon
views-count5555 դիտում article-date 11:09 10-08-2015

«Արմավիր» բժշկական կենտրոնը արձագանքում է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը

2011 թվականին Զ.Մ.Մկրտչյանի անվան «Արմավիր» բժշկական կենտրոնը 88 միլիոն դրամ պարտքով ղեկավարել ստանձնեց Ս.Խաչատրյանը: Կարճ ժամանակահատվածում՝ մեկ տարում, պարտքը կրճատվեց՝ դառնալով 11 միլիոն դրամ: Բժշկական կենտրոնը տարեցտարի փոխվեց, կարծես վերակենդանացավ: Կատարվեցին ընթացիկ վերանորոգման աշխատանքներ՝ հիվանդանոցային և ինֆեկցիոն մասնաշենքերում: Բժշկական կենտրոնը հարստացավ նոր սարքավորումներով: Գործին նվիրվածության, ներդրած ջանքերի և բարեգործ ընկերների շնորհիվ, Ս.Խաչատրյանը բժշկական կենտրոնի համար ձեռք բերեց 76.000 դոլար արժողությամբ ЭОР (վնասվածքաբանական վիրահատական ապարատ): Այն հնարավորություն է տալիս կարճ ժամանակում, բարձր մակարդակով կատարել բարդ վնասվածքաբանական վիրահատություններ: Վերջին ժամանակներս տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի թանկացում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, թեև բժշկական կենտրոնի բյուջեն չի ավելացել: Սակայն, դա ոչնչով չի անդրադարձել աշխատողների աշխատավարձերի վրա՝ աշխատավարձը չի նվազեցվել: Վճարովի ծառայությունները ևս ավելացել են: 2011 թվականին այն կազմել է 3 միլիոն դրամ, այժմ՝ 11-12 միլիոնդրամ: Ս.Խաչատրյանի աշխատանքի արդյունքն է, որ 2011 թվականից մինչ օրս բժշկական կենտրոնը ձեռք չի բերել պարտքեր: Ս.Խաչատրյանը նաև հոգատար, բարեխիղճ ղեկավար է: Նա գիտի յուրաքանչյուր աշխատողի հոգս, խնդիր և միշտ ընդառաջում է նրանց: Ոչ մի աշխատող չի կրճատվել և չի մնացել անաշխատանք: Ս.Խաչատրյանը, նույնիսկ, բյուջեի գումարի չավելացման պայմաններում, աշխատել է գոհացնել ազգաբնակչությանը և աշխատողների աշխատավարձերին «չկպնել»: Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների պետական պատվերով բուժումը կազմակերպվում է համապատասխան ծրագրով, նախատեսված բյուջեով: Սակայն, 2015 թվականի հունվարի 1-ից այդ ծրագրով սպասարկվող ներքոնշյալ խավը սպասարկվումէ «Առողջություն» ծրագրով սոցիալապես անապահով խավի բուժսպասարկման ծրագրի հաշվին. 1. կենսաթոշակառու զինծառայողներ 2. երկրապահ կամավորականներ և նրանց ընտանիքի անդամներ 3. ազատամարտիկներ և նրանց ընտանիքի անդամներ 4. ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներ 5. զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներ: Սոցիալապես անապահով խավի բժշկական սպասարկման նպատակով նախատեսված բյուջեն 2014 և 2015 թվականներին չի ավելացել՝ մնալով 66.794 միլիոն դրամ, որի պատճառով սոցիալապես անապահով խավի բժշկական սպասարկումը հաշվառվում է և ներկայացվում փոխհատուցման կարճաժամկետ և կասեցրած հաշվետվություների ձևով՝ չնայած կիրառվում է նաև հերթագրման կարգը: Պետք է նշել, որ Զ. Մ. Մկրտչյանի անվան Արմավիր բժշկական կենտրոնի 2015 թվականի նախատեսված բյուջեում զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական սպասարկման նպատակով նախատեսված բյուջեն պակասել է շուրջ 26 միլիոն դրամով: Նույնը վերաբերում է նաև սոցիալական փաթեթի շահառուների սպասարկմանը: 2015 թվականի համար ընկերության այդ նպատակով նախատեսված բյուջեն նվազել է մոտ 30 միլիոն դրամով: Իսկ ինչ վերաբերում է «Արմավիր» ԲԿ-ում տեղի ունեցած ժողովին, այն չի համապատասխանում իրականությանը: Այն անց է կացվել` աշխատակազմի կարծիքը և նրա կողմից արված առաջարկությունները լսելու համար: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/04/61061/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 4-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին դիմել է մեր ընթերցողներից մեկը, ով պատմել էր «Արմավիր» բժշկական կենտրոնում տիրող լարված իրավիճակի մասին:

Նմանատիպ նյութեր