«Առյուծ արքա»-ի անիմատորը նկարել է Սեսիլ անունով սպանված առյուծին. տեսանյութ
Աֆրիկայում վայրի կենդանիների պահպանության խնդրով մտահոգ՝ «Առյուծ արքա» մուլտֆիլմի անիմատորը նկարել է վերջերս Զիմբաբվեում ամերիկացի զբոսաշրջիկի կողմից սպանված Սեսիլ անունով առյուծին:
Սեսիլը բավականին հայտնի է եղել: Նրա լուսանկարն օգտագործել են տուրիստական կազմակերպությունները: Այն ակտիվ տարածվել է սոցցանցերում: