211652_close_icon
views-count20606 դիտում article-date 19:20 03-08-2015

Արտակարգ ավտովթար Սևանի ճանապարհին. վարորդն ու նրա 3 ուղևորները հրաշքով փրկվել են կոմունիստների կառուցած արգելապատնեշի շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Honda մակնիշի 35 VՏ 756 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին` Սևանի թերակղզու հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթբետոնե արգելապատնեշին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Վթարի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատւվ խումբը` Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածները ասում էին, որ վարորդը Հայաստան է այցելել իր ընտանիքի հետ Բուլղարիայից, վիրավորն էլ իր կինն է եղել, իսկ ավտոմեքենայում եղել են նաև նրա ընտանիքի անդամաները և նրանք հրաշքով են փրկվել, քանի որ կամրջի երկաթե արգելապատնեշները, որը կառուցված է եղել կոմունիստների ժամանակաշրջանում, որակով են եղել և հենց արգելապատնեշների շնորհիվ է, որ ավտոմեքենան չի գահավիժել Հրազդան գետը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր