211652_close_icon
views-count27135 դիտում article-date 18:52 29-07-2015

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Opel-ն ու ГАЗ 52-ը. վերջինի անվահեծանը պոկվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 58-ամյա Արմենակ Գևորգյանի վարած ГАЗ 52 մակնիշի 61 OU 676 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Համլետ Մելիքսեթյանի վարած Opel Astra մակնիշի 461 OP 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ի վարորդ Հ. Մելիքսեթյանը քաղաքացիների և փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը Հարություն Հարությունյանի գլխավորությամբ նրան տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ГАЗ 52-ի անվահեծանը ամբողջությամբ պոկվել է: Վթարի վայր են ժամանել նաև ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 15 հրշեջ փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Ռուբիկ Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր