211652_close_icon
views-count1060 դիտում article-date 18:04 29-07-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին` համատեղ համագործակցված աշխատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն իսկապես եղել է արդյունավետ ու հաջողված: «Մենք մեծապես կարևորում ենք տարբեր ուղղություններով և ոլորտներում համագործակցության խորացումը Եվրոպական միության հետ, և պետք է նշեմ, պարոն դեսպան, որ Ձեր անմիջական աջակցությամբ մեր համատեղ ծրագրերն իսկապես արդյունավետ ու հաջողված են դարձել: Եվրամիության ֆինանսավորմամբ կյանքի կոչվող ծրագրերը հնարավորություն են ընձեռում ձեռք բերել նոր գործընկերներ, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակումներ: Այսօր Երևանի քաղաքապետարանն իրականացնում է մի շարք կարևորագույն վարկային ծրագրեր, և մենք պետք է հետամուտ լինենք, որպեսզի այդ ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչվեն: Միաժամանակ մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը նաև մեր նոր նախաձեռնությունների շուրջ»,- ընդգծել է քաղաքապետը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր հերթին նկատել է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է և իր գոհունակությունն է հայտնել վերջին տարիներին իրականացված ու իրականացվող փոխգործակցությունից՝ հատկանշելով, որ այն եղել է երկուստեք հաջողված: «Ձեր պատրաստակամության ու քաղաքապետարանի վստահելի գործընկեր լինելու հարցում մենք բազմիցս ենք համոզվել, ինչի արդյունքներն արտացոլված են մեր համատեղ ծրագրերում: Վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ առաջիկա տարիներին ևս Եվրամիության հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը կլինի փոխշահավետ և էլ ավելի կընդլայնի շրջանակներն ու կընդգրկի փոխգործակցության նոր ոլորտներ»,- նշել է Տրայան Հրիսթեան: Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Տրայան Հրիսթեային մաղթել է աշխատանքային նորանոր հաջողություններ: Քաղաքապետը նաև վստահեցրել է, որ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավարի գրասենյակի հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը կլինի շարունակական: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր