Նորոգվում են մայրաքաղաքի վթարային շքապատշգամբները
                        Մայրաքաղաքի վարչական շրջաններում գարնանը մեկնարկել և ներկայում շարունակվում են վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: 2015 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել թվով 104 բազմաբնակարան շենքերի 343 վթարային պատշգամբ: 
Ծրագիրն իրականացվելու է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ է: 
Դրանց վերակառուցումն իրականացվում է հաստատված նախագծերով: Ներկայում կատարված է 2015 թվականի նախատեսված աշխատանքի 60 տոկոսից ավելին: 
Ի դեպ, շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մաս, պետք է նորոգեն այդ բնակարանների սեփականատերերը: Սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև անցորդների անվտանգության ապահովման նկատառումով՝ աշխատանքները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի կողմից: 
 
 
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

