211652_close_icon
views-count2104 դիտում article-date 09:55 29-07-2015

Շանտաժով ոչնչի չես հասնի. «Առավոտ»

Այսօր «Առավոտի» խմբագրականում գրված է. «Եթե դու հենց հիմա չանջատես համակարգիչը եւ չնստես դաս անելու, ես քեզ 5 օր պաղպաղակ չեմ առնի»: Ծանոթ արտահայտություն է, այնպես չէ՞: Այսպիսի սպառնալիքներով ենք մենք՝ մեծահասակներս, դիմում մեր զավակներին, որպեսզի վերջիններս դրսեւորեն այն վարքը, որը, մեր կարծիքով, իրենց՝ երեխաներին, օգտակար է: Պայման դնելով՝ մենք ցանկանում ենք որոշակի վախի զգացողություն առաջացնել երեխաների (եւ ոչ միայն երեխաների) մեջ՝ ձգտելով, որ նրանք համապատասխանեն «լավի» ու «ճշտի» մասին մեր պատկերացումներին: Այդ մոտեցման հիմքում ընկած է դիմացինին վերահսկելու ոչ այնքան խելամիտ ձգտումը: Կա մարդկային այդպիսի խառնվածք, կասեի նույնիսկ՝ հոգեկան հիվանդության նման մի բան՝ փորձել վերահսկել քո ընտանիքի անդամներին, քո գործընկերներին, որոշակի կուսակցության անդամներին եւ այլն: Այդպիսի մարդիկ գիշերը հանգիստ չեն քնի, եթե չիմանան, որ որոշակի վերահսկողություն ունեն մարդկանց այս կամ այն խմբի նկատմամբ: Ինչպե՞ս է դրան հնարավոր հասնել: Բնականաբար՝ պայմաններ դնելով, ավելի պարզ ասած՝ շանտաժելով: «Եթե դու դա չանես, ես քեզ չեմ սիրելու»՝ կարծես թե սերը ինչ-որ բանի համար վարձատրություն է եւ կարող է պայմանական լինել: Կամ օրինակ՝ «ով աթեիստ է, նա հայ չէ»: Կամ՝ «ով դաշնակցական չի, նա հայ չէ»: Այդպես էին 90-ականներին շանտաժում տվյալ կուսակցության անդամները: Կամ հիշո՞ւմ եք, 1988-90 թվականների շարժման ժամանակ ակտիվիստները խոտ էին լցնում «սխալ քվեարկող» պատգամավորների դռների մոտ: Այսինքն՝ եթե մեր ուզածի պես չքվեարկեք, ուրեմն անասուն եք: ... «Լավ,- կասեք դուք,- իսկ ի՞նչ է պետք անել, որ երեխան անջատի համակարգիչը եւ սկսի դաս անել»: Չգիտեմ, ամեն մեկն ինքը պետք է որոշի, թե ինչպես դիմացինին հուշել, քո կարծիքով, ճիշտ ճանապարհը: Անձամբ ինձ թվում է, որ ես պետք է բացատրեմ, թե ինչի եմ ես հասել՝ հիմար բաներով չզբաղվելով եւ ժամանակս արդյունավետ օգտագործելով: Բայց լուծումն, իհարկե, անհատական է: Կարեւոր է գիտակցել, որ շանտաժով ոչնչի չես հասնի»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր