3246 դիտում
08:32 29-07-2015
Ռուսական ռուբլին սկսել է կտրուկ արժեզրկվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ առավոտից ռուսական ռուբլին սկսեց կտրուկ արժեզրկվել և արդեն օրվա վերջին հատեց մեկ դոլարը 60 ռուբլու սահմանագիծը: Այս տարվա հունվարից սկսած սա ռուսական ռուբլու փոխարժեքի առաջին նման կտրուկ տատանումն էր: Վերջին ամիսներին ռուսական ռուբլու փոխարժեքը բավական կայունացել էր և տատանվում էր մեկ դոլարը 55-ից 57 ռուբլու սահմաններում: Տնտեսագետները չեն բացառում, որ ռուսական ռուբլու արժեզրկումը կարող է շարունակվել:
Իհարկե, առաջիկա օրերին կպարզվի, թե իրադարձություններն ինչ սցենարով կզարգանան՝ ՌԴ կենտրոնական բանկին կհաջողվի՞ իրավիճակը կայունացնել, թե՞ անցած տարվա վերջի պես տեղի կունենա ռուբլու քաոսային արժեզրկում: Բայց ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի ՀՀ ԿԲ–ն պատրաստ լինի իրադարձությունների վատագույն զարգացման հնարավոր սցենարին, և բացառվի հայկական դրամի կտրուկ ու անվերահսկելի արժեզրկումը, ինչպես անցած տարվա դեկտեմբերին: Ի դեպ, այդ արժեզրկման արդյունքում Հայաստանի տնտեսությունում քաոսային վիճակ էր ստեղծվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2266 դիտում
08:41 11-12-2015
Նավթի գնի նվազմանը անմիջապես արձագանքեց Ռուսաստանի շուկան, որտեղ ռուբլին կրկին սկսեց արժեզրկվել. «Ժողովուրդ»
2760 դիտում
07:46 07-02-2015
ՌԴ-ում ռուբլին արժեզրկվել է կրկնակի, իսկ ԵՏՄ անդամ երկրներում` 20-50%-ով. ՀԺ
Այս բաժնից
991 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»