Չինաստանում ավտոբուսի վարորդը գիտակցությունը կորցնելուց առաջ փրկել է ուղևորներին. տեսանյութ
Չինաստանում ավտոբուսի վարորդը ծանր իրավիճակում հասցրել է արագ կողմնորոշվել և փրկել իր ու ուղևորների կյանքը:
Սյամէն քաղաքում ավտոբուսը վարելիս վարորդը իրեն վատ է զգացել և արգելակել: Նա հասցրել է մեքենան անջատել, իսկ արդեն հաջորդ պահին կորցրել է գիտակցությունը: Նրա քթից և բերանից առատ արյունահոսություն է սկսվել: Ավտոբուսում տեղադրված տեսաձայնագրող սարքերից երևում է, թե ինչպես է վարորդի ամբողջ հագուստ արյան մեջ կորած:
Ավտոբուսի ուղևորները անմիջապես շտապօգնություն են կանչել: Վարորդին տարել են հիվանդանոց և նրա մոտ ախտորոշել սուր ստամոքսա-աղիքային արյունահոսություն:
Գիտակցության գալով, վարորդը առաջին հերթին հետաքրքրվել է ուղևորների ճակատագրով: