38025 դիտում
10:32 24-07-2015
BMW-ի 26-ամյա «շումախեր» վարորդը Աբովյանի «գաի պոստի» մոտ անընդհատ կրկնում էր. «Չգիտեի…չգիտեի…». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 23-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակցի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 26-ամյա Միշա Վարդանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Սևան-Երևան ավտոճանապարհին վարելով BMW մակնիշի 01 RR 606 համարանիշի ավտոմեքենան, գերազանցել է սահմանված արագությունը, իսկ ավտոմեքենայի դիմապակուն էլ չի ունեցել տեխզննման կտրոն:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է հորդորել վարորդներին, որպեսզի չխախտեն երթեկության կանոնները, իսկ այս օրերին ցուցաբերեն առավել զգոնություն և միջպետական ճանապարհներին չգերազանցեն սահմանված արագությունը, քանի որ դա, առաջին հերթին, բխում է հենց վարորդների շահերից և հույսը չդնեն «ժեշտի» և ավտոմեքենայի մեխանիզմի վրա:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդը տեսուչի մոտ արդարանում էր՝ ասելով. «Չգիտեի, որ արագ պիտի չքշեի, չգիտեի, որ կտրոնը պետք ա դնեի դիմապակուն, չգիտեի, որ էդ ամենը խախտում է»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9540 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին