Սերժ Սարգսյանը երկընտրանքի առջեւ է կանգնեցրել ոչ միայն Աբրահամյանին, այլեւ ողջ ՀՀԿ վերնախավին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը փորձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին Սահմանադրական բարեփոխումների անցկացման շահագրգիռ կողմ դարձնել՝ հայտարարելով, որ եթե Սահմանադրության նախագիծն ընդունվի, ապա ապագա վարչապետը լինելու է Հ. Աբրահամյանը:
Սակայն մեզ հայտնի է դարձել, որ Ս. Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվի, ապա իր ձեռքերն ազատ կլինեն, եւ ինքը 2018 թվականին նախագահական ընտրություններից հետո կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, ինչով, փաստորեն, երկընտրանքի առջեւ է կանգնեցրել ոչ միայն Աբրահամյանին, այլեւ ողջ ՀՀԿ վերնախավին»: