211652_close_icon
views-count2410 դիտում article-date 10:22 21-07-2015

Մարդ մի քիչ պիտի մակարդակ ունենա. Արծվիկ Մինասյան. «Իրավունք»

«Իրավունքը» գրում է. «Արի ու տես, որ սահմանադրական բարեփոխումների դեմ նպատակաուղղված քարոզողները ներկայացված նախագծերի կետերը մի կող թողած՝ հիշել են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի երբեմնի հայտարարությունն ու գրոհ սկսել նրա դեմ: Վերոնշյալ հայտարարությունում մասնավորապես ասված էր. «Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է: Մենք շատ հստակ ենք ասել՝ այո, ընտրությունները կեղծված են եղել, վիճահարույց են, բայց մենք ընդունում ենք գործող նախագահին՝ որպես լեգիտիմ»: Այս կապակցությամբ «Իրավունքը» զրուցել է Մինասյանի հետ, ով նշել է, որ անիմաստ է համարում նորից անդրադառնալ այդ թեմային. «Դրան պատասխանել եմ շատ վաղուց, ցանկացողները կարող են բացել և կարդալ այդ մասին»: Հարցին, թե չի՞ կարծում Մինասյանը, որ իր դեմ ուղղված սոցցանցային մեկնաբանությունների հիմքում ոչ թե այս հայտարարությունն է, այլ ՀՅԴ-ի սահմանադրական բարեփոխումներին կողմ լինելը, Արծվիկ Մինասյանը պատասխանել է. «Չգիտեմ, այդպիսի փոքր բաներին չեմ էլ ուզում անդրադառնալ ու անիմաստ եմ համարում: Առաջին հերթին՝ մարդ մի քիչ պիտի մակարդակ ունենա, որպեսզի նման, վաղուց արդեն փակված թեման նորից փորձի բարձրաձայնել կամ քննարկման առարկա դարձնել: Սա վաղուց արված հայտարարություն է, և արձագանքներին համարժեք պատասխան տրվել է»:

Նմանատիպ նյութեր