Հուլիսի 20-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 18,787 տոննա ծիրան. ՀՀ Գյուղնախարարություն
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 45 620 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 287 տոննայի դիմաց:
Այսպես, հուլիսի 20-ի դրությամբ արտահանվել է 18 787 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:
Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1830 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]