2140 դիտում
10:50 18-07-2015
Մայր բուհը հնադարյան մեթոդներով է ուսանողների բալերը մատուցում. «Առավոտ»
«Առավոտը» գրում է. «Դիմորդներն առանց այն էլ սթրեսային վիճակում ու սրտատրոփ սպասում են՝ ընդունվե՞լ են բուհ, թե՞ ոչ, պետհամալսարան էլ մի կողմից է նրանց սթրեսի ենթարկում: Դիմորդները, բուհի ապագա ուսանողներն իրենց անունները փնտրում են կիզիչ արևի տակ, պետհամալսարանի ֆիզկուլտուրայի մասնաշենքի պատուհաններին, ժանգոտ ճաղերի հետևում, որտեղ փակված են բուհի ընդունելության ցուցակները:
Թվայնացման այս դարում, երբ անգամ հեռավոր դպրոցներում համակարգիչ և համացանց կա, մայր բուհը հնադարյան մեթոդներով է ուսանողների բալերը մատուցում: Միթե՞ հնարավոր չէ կրթության և գիտության նախարարության կամ այլ կենտրոնացված ձևով որևէ կայքում տեղադրել այդ ինֆորմացիան, որպեսզի մարդիկ՝ հատկապես շրջաններից, միավորներն իմանալու համար չգան հասնեն մայրաքաղաք: Կամ եթե դժվար է էլեկտրոնային տարբերակով այն մատուցել՝ գոնե քաղաքակիրթ ձևով, ասենք՝ բուհի ներսում ստենդի վրա դրանք փակցնեն»:
Նմանատիպ նյութեր
45365 դիտում
20:58 03-05-2018
Մայր բուհը հաշվի չի առնելու ուսանողների բացակայությունները շարժման օրերին
6813 դիտում
20:38 04-02-2017
2019 թ.-ին Հայաստանի Մայր բուհը մեծ շուքով կտոնի իր 100-ամյա հոբելյանը
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7759 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով