211652_close_icon
views-count53055 դիտում article-date 11:41 18-07-2015

Ավտովթար Հրազդանի կիրճում. BMW-ն բախվել է էլեկտրասյանը. մինչ փրկարարների ժամանումը՝ վարորդին մեքենայից դուրս է բերել Կայարանցի Թևոսի տղան՝ իր ընկերների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում, Երևան քաղաքի Պարոնյան փողոցի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Դանիելյանը իր վարած BMW մակնիշի 34 MO 961 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու գազատար խողովակի հենասյանը և տապալելով հաստաբուն ծառը՝ հայտնվել ճանապարհին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Դանիելյանն ու նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 21-ամյա Միքայել Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17-րդ ջոկատը, հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ կարողացան դուրս բերել ուղևորին, ով օպերատիվորեն ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ փրկարարների ժամանումը՝ վարորդին ավտոմեքենայից դուրս է բերել հանցագործ աշխարհի հայտնի հեղինակություն Թևոս Սաֆարյանի՝ Կայարանցի Թևոսի տղան, ով իր ընկերների հետ այդ պահին անցնելիս է եղել նշված հատվածով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր