Պորոշենկոն ազատել է Իվան Կուխտային ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից ազատել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Այդ մասին նշված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
57-ամյա Կուխտան զբաղեցնում էր այդ պաշտոնը 2010 թվականից: