211652_close_icon
views-count34622 դիտում article-date 07:46 14-07-2015

Քրեական հեղինակությունների սպանության գործով նոր փաստեր են ի հայտ գալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթն այսօր անդրադարձել է քրեական հեղինակություններ Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադևոսյանի՝ Դերոյի և Մեսրոպ Նազարյանցի՝ Մոսոյի այս տարվա մարտի 4–ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ի դիմաց տեղի ունեցած սպանության գործին ու նշում, որ գործով հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս։ «Ինչպես հայտնի է, այս գործով դեռևս մարտից կալանավորվել են Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն և Վահան Հակոբյանը՝ Գաստիկը։ «Ժողովուրդ»-ի տեղեկութոյւններով՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, իր եղբոր և նրա ընկերների համար Երևանում բնակարան է վարձակալած եղել, որպեսզի նրանք թաքնվեն այնքան ժամանակ, մինչև կկարողանան ապացուցել իրենց անմեղությունը։ Սակայն գործն այլ ընթացք է ստացել։ Մեր տեղեկություներով, ԱԱԾ–ն Տլեի եղբորը՝ Դավիթ Հախանումյանին, «պատանդ» է վերցրել, որպեսզի նրա եղբորը և ընկերներին ստիպի հանձնվել իրավապահներին։ Այդպես էլ եղել է, նրանք հանձնվել են, սակայն Դավիթ Հախանումյանն այդպես էլ ազատ չի արձակվել։ Ավելին՝ մտադրված են նրան մեղադրանք առաջադրել սպանության օժանդակության հատկանիշներով»,–հավելել է թերթը։

Նմանատիպ նյութեր