211652_close_icon
views-count8082 դիտում article-date 16:00 09-07-2015

Ո՞վ փոխարինեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ տեղի ոստիկաններին հայհոյելուց հետո Հայաստանից «թռած» պաշտոնյային. տեսանյութ

Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բաժնի գլխավոր մասնագետ Ֆելիքս Պողոսյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանը: «Ըստ օրենքի՝ համայնքային ծառայողները պարտադիր պետք է անցնեն համապատասխան մրցույթ: Իսկ մրցույթն այդ թափուր տեղի համար առաջիկայում կանցկացվի»,- ավելացրեց նա: Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի պետ, ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, կոչումով փոխգնդապետ Սլավիկ Ղազարյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ տեղի ոստիկաններին հայհոյելուց հետո աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել եւ, ինչպես նրա մերձավորներն են ասում, թռել Հայաստանից: Մեր տեղեկություններով՝ նա մեկնել է Մոսկվա: Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ պետական պաշտոնյաները պարտավոր են պահպանել էթիկայի կանոնները եւ ի պաշտոնե պարտավորված են զուսպ եւ զգույշ լինել իրենց արտահայտություններում, այնինչ` [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ձեռքի տակ էր հայտնվել մի տեսանյութ, որում Ս. Ղազարյանը, խախտելով էթիկայի կանոնները, ամենավերջին հայհոյանքներով էր արտահայտվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ տեղի ոստիկանների մասին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձել էր Վ. Ղուկասյանից ճշտել, թե ինչու է Ս. Ղազարյանը այդկերպ արտահայտվում նախկին քաղաքապետի հասցեին, ինչին ի պատասխան նա արձագանքել էր. «Ինչի՞, նման կենդանի մարդ կա՞: Եթե նման բան է արել, մալադեց: Մի հատ կլսեմ այդ ձայնագրությունը: Ես զարմանում եմ, որ դա կարող է այդպիսի բան արած լինի տեղի ոստիկանության ու իմ դեմ: Երբ լսենք այդ բանը, կասենք, թե նա ով է, բայց նա այն մարդն էլ չէ, որ մենք նրան անդրադառնանք: Դրան ես եմ բերել աշխատանքի, դրա համար չեմ պատկերացնում, որ կարող է նման բան ասած լինի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր