1082 դիտում
12:14 09-07-2015
Դեսպան Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնել է Գերմանիայի Նախագահին
Հուլիսի 8-ին Գերմանիայի նախագահական նստավայրում` Բեռլինի «Բելվյու» պալատում, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց դաշնային նախագահ Յոախիմ Գաուկին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախագահ Գաուկը հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման և ամրապնդման գործում:
Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դաշնային նախագահի խնդրանքով Աշոտ Սմբատյանը ներկայացրեց ՀՀ - ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցութան, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:
Դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց՝ Հայաստանի զարգացմանն ուղղված գերմանական կողմի ցուցաբերած շարունակական աջակցության համար։
Նմանատիպ նյութեր
1128 դիտում
13:25 25-02-2014
Դեսպան Հովհաննեսյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահին
3949 դիտում
11:01 02-08-2016
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց է կատարել Սաքսոնիա-Անհալթ երկրամա
2122 դիտում
20:54 23-02-2017
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց է կատարել Բավարիայի երկրամասի Վյուրցբուրգ քաղաք
Այս բաժնից
847 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
943 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ