8469 դիտում
10:21 09-07-2015
Վարդավառի տոնի օրը առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր
Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ, ինչպես նաև Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում:
Նշված ճանապարհահատվածներում՝ հատկապես Երևան-Սևան և Սևան-Երևան ուղղություններում, սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերը հայտնաբերելու նպատակով, առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր:
Ճանապարհային երթևեկության պատշաճ անվտանգություն ապահովելու, հանգստյան օրերը անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ հորդորում ենք վարորդներին լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը:
[i]Ճանապարհային ոստիկանություն[/i]
Նմանատիպ նյութեր
114363 դիտում
15:52 05-02-2018
Փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք
1668 դիտում
15:22 08-10-2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Լուսանկարահանող արագաչափ նոր սարքը գործարկվելու է հոկտեմբերի 14-ից
172765 դիտում
12:23 19-05-2020
44-ամյա վարորդը, տեսնելով, որ արագաչափ սարքը ֆիքսել է իր խախտումը, փորձել է վրեժը լուծել արագաչափ սարքի վրա
Այս բաժնից
892 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1051 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
748 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան