211652_close_icon

Սուրեն Խաչատրյանի խորհրդականը՝ Զարզանդը, հարձակում է գործել մարզպետի մահափորձի մեջ կասկածվող անձանցից մեկի որդու խանութի վրա

views-count7867 դիտում article-date 15:00 07-07-2015
Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում ծառայություն իրականացնելիս հուլիսի 7-ին՝ ժամը 04.00-ին, շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները նկատել են մի քաղաքացու, ով քարով հարվածել եւ կոտրել է Հ. Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը եւ դիմել փախուստի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանները հետապնդել եւ բերման են ենթարկել վերջինիս: Պարզվել է, որ այդ անձը հանդիսանում է Զարզանդ Նիկողոսյանը: Խանութ-սրահի սեփականատեր Գերասիմ Գարենի Աթաջանյանից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: Նշենք, որ Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի խորհրդականն է: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Նշենք նաև, որ խանութը պատկանում է Ս. Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդուն:

Նմանատիպ նյութեր