211652_close_icon
views-count987 դիտում article-date 10:02 04-07-2015

ԼՂՀ ՊՆ-ում ամփոփվել են բանակի վարչության` նախորդ ամսվա արդյունքները

Հուլիսի 3-ին բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն` նվիրված բանակի վարչության` նախորդ ամսվա արդյունքների ամփոփմանը, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած հիմնական միջոցառումներին` դրանց կատարողականությունը բանակի հրամանատարը գնահատել է բավարար, իսկ այնուհետև առաջիկա անելիքների վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձանց տվել ցուցումներ և հանձնարարականներ: Խորհրդակցության ավարտին հաշվետու ժամանակահատվածում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր