211652_close_icon
views-count775 դիտում article-date 14:46 30-06-2015

Մեկը հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար, երկուսը՝ գողության մեղադրանքով

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Արագած գյուղից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նշանակված պատժից խուսափելու համար: *** Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի «Բոռ-բոռ» հանդամասից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Սուրիկ Ս.-ն, որը հունիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի 4 շենքից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Գևորգ Մ.-ն, որը մայիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և նույն հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր