2250 դիտում
13:56 27-06-2015
Ձերբակալվել է փաստաբանը` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու կասկածանքով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Եղիկ Ե.-ն` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու կասկածանքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Եղիկ Ե.-ն հաղոդում էր տվել այն մասին, որ 2015 թ. փետրվարին Գարիկ Ա.-ն, նախնական համաձայնության գալով որպես գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հովիկ Բ.-ի հետ, իրեն աջակցելու, դատախազությունում պաշտոնի նշանակելու, ինչպես նաև հետագայում աշխատանքային այլ հեռանկարներ ստեղծելու կեղծ խոստումներ տալով, դատախազի տեղակալի բնակարանի կահավորման համար պարտքով գումար վերցնելու պատրվակով, խաբեությամբ իրենից հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 15 հազ. ԱՄՆ դոլար գումար և 130 հազ. ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոս:
Սակայն հետագա նախաքննությամբ պարզվել է, որ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած անձին հիշյալ առանձնապես խոշոր չափի գումարը տրվել է որպես կաշառք` քրեական գործով անձի օգտին գործողություններ կատարելու ակնկալիքով:
Հիշեցնենք, որ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նույն քրեական գործով Գարիկ Ա.-ին և Հովիկ Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նկատի ունենալով, որ Հովիկ Բ.-ն ազատազրկման ձևով պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում, ուստի նրա նկատմամբ խափանման միջոց չէր ընտրվել, իսկ Գարիկ Ա.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը