Բաղրամյան պողոտայում սադրանքները շարունակվում են. հիմա էլ քաղաքացիական հագուստով անձինք տարածքում ալկոհոլն են չարաշահում
                        Սադրանքները Բաղրամյան պողոտայում շարունակվում են: 
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը,  ցույցի համակարգողները հայտարարեցին, որ տեղեկություններ կան, որ Բաղրամյան պողոտայի վեջնամասում քաղաքացիական հագուստով անձինք ալկոհոլ են օգտագործում, կոչ անելով` տարածքում ալկոհոլ չօգտագործել եւ ալկոհոլի ազդեցության տակ պողոտա չգալ:
Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: 
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

