10832 դիտում
21:08 26-06-2015
Հակառակորդի կրակոցից Նախիջևանի հետ սահմանին զինվոր է զոհվել
Հայաստանի ԶՈւ-երը ամեն ինչ արեցին սահմանում իրավիճակի կայունության համար, սակայն ադրբեջանական կողմը կրկին սադրում է սահմանի լարվածությունը:
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը [url=https://www.facebook.com/arcrun]Facebook-ի իր էջում [/url]գրել է, թե այսօր ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաեւ մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաեւ ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ:
ՀՀ ՊՆ-ը ցավակցում է զոհված հայորդու հարազատներին ու ծառակիցներին եւ նշում, որ հակառակորդի ոտնձգությունները անպատասխան չեն մնա: Հատկանշական է որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել, նշել է Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
10919 դիտում
13:05 08-04-2015
Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել
13186 դիտում
10:02 05-02-2016
Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել
33101 դիտում
09:51 03-09-2016
Հակառակորդի կրակոցից 19-ամյա զինվոր է զոհվել
Այս բաժնից
673 դիտում
18:42 31-12-2024
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
646 դիտում
18:29 31-12-2024
Արդիականացման և խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ ենք մտել․ Արփինե Սարգսյանի ամանորյա ուղերձը