211652_close_icon
views-count3281 դիտում article-date 21:43 25-06-2015

Ցուցարարների թիվը երեկվանից ավելի շատ է. Մոսկովյան փողոցը մարդկանց հոսքից արդեն փակվել է, բայց դա չի խանգարում, որ Քոչարի պարեն

Դեպի Բաղրամյան պողոտա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների հոսքն այնքան մեծ է, որ արդեն Մոսկովյան փողոցն էլ է փակվել: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, դա ամենևին չի խանգարում, որ ազգային-ազատագրական եւ ժողովրդական երգերի ուղեկցությամբ հավաքվածները Քոչարի պարեն եւ երգեն: Ընթացքում մի քանիսը ջրցան մեքենայի վրա բարձրացան, սակայն ցուցարարներին եւ ոստիկաներին հաջողվեց նրանց հետ իջեցնել: Ցուցարարները համոզված են, որ սադրիչներ են: Ոստիկաններն էլ ասացին, թե տարածքում գարեջրի շշեր են նկատել: Ցուցարարները այս դեպքում եւս համոզված էին, որ դա սադրանք է եւ մի քանի անգամ հայտարարեցին, որ ալկոհոլի ազդեցության տակ ոչ ոք ցույցին չմասնակցի եւ ալկահոլ չօգտագործեն: Դրանից առաջ հայտնել էինք, որ «Ժողովրդի կողմից՝ թալանչիներին» գրառմամբ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարները ծաղկեպսակ էին բերել: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ցույցի մասնակից երաժիշտներն էլ դուդուկի երաժշտության ուղեկցությամբ թաղման ծիսակարգ էին կազմակերպել: Այդ քայլը ոգեւորություն էր առաջացրել ցուցարարների մոտ: Բոլորը մոտենում, նայում կամ լուսանկարվում էին ծաղկեպսակի մոտ ու հեռանում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում, թանկացման դեմ ընդվզող եւ հերթապահող ցուցարարներին են այցելում ծանոթ եւ անծանոթ քաղաքացիներ ու նրանց համար հյուրասիրություն կազմակերպում թե սենդվիչների, թե քաղցրավենիքի, թե ըմպելիքների տեսքով ու շնորհակալություն հայտնում անկոտրում պայքարի համար` չմոռանալով հյուրասիրել նաեւ ոստիկաններին: Արդեն 2 օր է՝ պողոտայում հերթապահող ակտիվիստներին նաեւ հարազատներն են այցելում եւ ոչ թե համոզում տուն վերադառնալ, այլ է՛լ ավելի ոգեշնչում, որ պայքարը հաղթական ավարտի հասցնեն: Ցուցարարները կարճ ժամանակով նաեւ ֆուտբոլ խաղացին: Անգամ Վալերի Օսիպյանին առաջարկեցին թիմ ստեղծել եւ միանալ իրենց, սակայն նա հրաժարվել էր` ասելով, որ երբ քաղաքի վիճակը հանդարտվի, սիրով կընդունեն առաջարկը: Ավելին` համոզմունք հայտնել, որ իրենք կհաղթեն: Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ ակցիային հետեւելու համար վաղ առավոտյան պողոտա էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանապետը ասել էր, որ անձամբ է եկել իրավիճակին ծանոթանալու եւ, որ հանկարծ արտառոց բաներ չկատարվեն: Նա ողջունել էր կազմակերպվածությունը եւ ավելացրել. «Եղեք խաղաղության մեջ եւ ամեն ինչ նորմալ կլինի»: Ինչպես նաեւ խորհուրդ տվել, որ ցուցարարները իրենք իրենց միջից մաքրեն սխալները` ընդգծելով, որ ոստիկանության մեջ դա չկա ու չի լինելու: Նշել էինք, որ, բարեբախտաբար, այս գիշեր եւս բողոքի ակցիան անցել է շատ հանգիստ եւ ավելի բազմամարդ: Իսկ լուսաբացին «Սանիտեկ» ընկերության հետ համատեղ` ցուցարարները մաքրել են տարածքը: Նշենք, որ արդեն երկրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր