Գագիկ Բեգլարյանը` «Չոռնի Գագոն», էլեկտրաէներգիայի թանկացման եւ ընդվզման մասին. նա ճիշտը գտնելու տարբերակ է առաջարկում
Եթե որոշումը կայացվել է, իհարկե, պատրաստ եմ վճարել:
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը եւ դրա շուրջ մեծ ալիք ստացած ընդվզմանը:
Գագիկ Բելգլարյանը այդ պատասխանից հետո հեռացավ եւ մոտենում էր դռանը, երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչու չի գնում ցուցարարների կողքին կանգնի` նախարարը հետ եկավ եւ արձագանքեց.
«Ժողովուրդ ջան ես ասացի` մարդիկ կան, որ այդ ֆոնի վրա լավ երևում են: Ես այդ կերպ ներկայանալու կարիք չունեմ»:
Միաժամանակ ավելացրեց, որ եթե պետությունը էլեկտրաէներգիան թանկացնելու որոշում է կայացրել, ուրեմն դա օդից վերցված որշում չէ:
«Ինչ վերբերվում է Բաղրամյան պողոտայի պայքարին, այնտեղ հավաքվածներին եւ երիտասարդներին պետք է անպայման ներկայացվի թանկացման մասնագիտական պատճառները»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:
Նա առաջարկեց, որ լինեն գեղեցիկ լավ դիսկուսիաներ, որից հետո ժողովուրդը կկողմնորոշվի` երիտասարդներն են ճիշտ, թե պետությունը:
«Ես, օրինակ, ամեն օր նայում, հետեւում եմ մինչեւ ուշ գիշեր, թե ինչ է կատարվում: Ինձ համար շատ անցանկանալի են այն պահերը, որ երիտասարդների պայքարի, ցուցարարների գործողությունների ֆոնին մարդիկ են հայտնվել, վերկանգնում են իրենց իմիջը եւ փորձում նորից հերոսանան: Ես կցանկանայի, որ լրագրողները այդ մարդկանց մասնագիտական շատ հարցեր տային: Օրինակ, ոնց եք գտնում` պետության այս որոշումը ինչ հիմքեր ունի եւ որտեղից են գալիս պետության այս քայլերը, ինչի համար, ինչի համար է թանկացման այս որշումը եւ ինչի համար են պայքարում այս երիտասարդները: Այս հարցերին թող պատասխանեն` նոր գնան այդ երիտասարդների գործողությունների վրա հերոսանան»,- առաջարկեց Գագիկ Բեգլարյանը: