Շվարցենեգերի որդին` Պատրիկը կկատարի գխավոր դերը ճապոնական «Կեսգիշերային արև» դրամայում
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի որդին` Պատրիկը կկատարի գխավոր դերը ճապոնական «Կեսգիշերային արև» (Midnight Sun) դրամայում: Նկարահանումները պլանավորվում են սկսվել 2015-ի սեպտեմբերին:
Ինչպես տեղեկացնում է lenta.ru»-ն` հղում անելով «Deadline»-ին, ֆիլմը պատմում է երիտասարդ կնոջ մասին, ով տառապում է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ` արևի լույսի հանդեպ չափազանց զգայունությամբ: Հերոսուհին սփոփանք է գտնում երաժշտության մեջ` նա գիշերները կիթառ է նվագում և երգում: Մի անգամ նա հանդիպում է երիտասարդի, ով նրան առաջարկում է հանդես գալ բեմի վրա: