1060 դիտում
14:48 23-06-2015
Երևանում բացվել է տարածաշրջանում իր տեսակով եզակի Թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիա. լուսանկարներ
Այսօր Երևանում տեղի է ունեցել Թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:
Լաբորատորիան բացվել է «Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի աջակցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից` ՀՀ կառավարության հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է հնարավորություն ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան վերահսկել վաճառվող թունաքիմիկատների որակը և իրականացնել թունաքիմիկատների մնացորդային քանակների մոնիթորինգ ` գյուղատնտեսական արտադրանքի բարելավման նպատակով:
Շնորհակալություն հայտնելով Հունաստանի կառավարությանը լաբորատորիայի ստեղծման գործում ցուցաբերած աջակցության համար` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է մեզանում նման լաբորատորիայի կարևորությունը:
«Համոզված եմ, որ այս լաբորատորիան, որն իր տեսակով եզակին է և միակը տարածաշրջանում և հնարավորություն է ստեղծում գերժամանակակից սարքավորումների միջոցով ներկրվող թունաքիմիկատների փորձաքննություն իրականացնել, մեծապես կնպաստի մեր երկրում սննդամթերքի որակի բարելավմանը», - նշել է նախարարը:
Նախարարը շնորհավորել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նման լաբորատորիայի գործարկման առիթով և հույս է հայտնել, որ այն կօգնի հետագա աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը:
Իր հերթին ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը հույս է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը այսուհետ ևս կզարգանա ու կընդլայնվի, իսկ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1506 դիտում
18:22 19-04-2022
Վահան Իշխանյանը եզակի էր ոչ միայն որպես լրագրող ու հրապարակախոս, նա եզակի մարդ էր
4097 դիտում
22:34 09-03-2020
4-ամյա Անգելինայի՝ տարածաշրջանում սրտի եզակի վիրահատությունը հաջող է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
880 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
769 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը