1423 դիտում
11:35 22-06-2015
Հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը պարգևատրվել է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի կողմից
Հասարակական գործիչ, բարերար Հրաչյա Պողոսյանը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կոնդակով պարգևատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատվավոր մեդալով՝ նվիրված սուրբ իշխան Վլադիմիրի մահվան 1000-րդ տարելիցին:
Պատրիարքի պարգևը հանձնել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սանկտ-Պետերբուրգի թեմի առաջնորդական փոխանորդ արքեպիսկոպոս Ամվրոսին: Այս մասին հայտնում է Հայ-ռուսական տեղեկատվական կենտրոնը:
—«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը սրբազան Պատրիարքի կողմից: Ընդհանուր հավատքը, որը դարերի խորքից միավորել է մեր հին ժողովուրդներին, այսօր էլ կարևոր դեր է խաղում հայ-ռուսական եղբայրական հարաբերություններում: Ես շարունակելու եմ անել ինձանից կախված հնարավոր ամենը դրանց ամրապնդման համար»,- նշել է Հրաչյա Պողոսյանը:
Արքեպիսկոպոս Ամվրոսին շնորհակալություն է հայտնել Պողոսյանին ծավալած գործունեության համար՝ ուղղված հայկական և ռուսական եկեղեցիների կապի ամրապնդմանը:
Նշենք, որ Հրաչյա Պողոսյանը մեծ ավանդ է ներդրել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում, նրա նախաձեռնությամբ երկու ժողովուրդների պատմական հիշողության պահպանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, կանգնեցվել է ավելի քան 45 հուշարձան Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Մոնղոլիայում և Բելառուսում, ֆիլմեր են նկարահանվել և գրքեր լույս ընծայվել:
[b]Հայ-Ռուսական տեղեկատվական կենտրոն
[/b]
Նմանատիպ նյութեր
1556 դիտում
16:40 15-09-2015
Համայն Ռուսիո Պատրիարքը պարգևատրել է հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանին
1542 դիտում
19:30 02-03-2014
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել չթողնել արյունահեղություն Կիևում
2151 դիտում
18:39 20-11-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին
Այս բաժնից
1024 դիտում
13:41 31-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանա
712 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար