«Թույլ սեռ»-ը գրոհում է. գեղեցկուհի մարմնամարզուհու հաջողությունները. ֆոտոշարք
Այս գեղեցկուհին 23-ամյա Նատալյա Տրուխինան է՝ արմլիֆտինգի միջազգային աստիճանի սպորտի վարպետ, համաշխարհային ռեկորդակիր:
Ծնունդով Ռուսաստանի Չիտա քաղաքից այս մարմնամարզուհին սկսել է սպորտով զբաղվել դեռևս 14 տարեկանից: Հետագայում նրան ուղղորդել և աջակցել է նրա ամուսինը, ով նույնպես սպորտի վարպետ է:
Նատալյան զբաղվում է նաև բոդիբիլդինգով: Նշված մարզաձևերում նա 5 համաշխարհային ռեկորդ է սահմանել: