Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հունիսի 18-ի ժամը 07.00-ից մինչև 19.00-ն բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հունիսի 18-ի ժամը 07.00-ից մինչև 19.00-ն բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: