1647 դիտում
18:04 18-06-2015
Ոստիկանները վիճաբանել, ապա բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ. հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Արամ Ծ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում իր ավտոմեքենայով քարշակել է իր ծանոթ Ն. Խ.-ի խափանված ավտոմեքենան:
Այդ ընթացքում իրենց են կանգնեցրել ոստիկանության աշխատակիցները, ապա վիճաբանել, հայհոյել և հարվածներ են հասցրել Ն. Խ.-ին, իսկ երբ ինքը միջամտել է, ոստիկանության աշխատակիցները իր նկատմամբ ևս կիրառել են բռնություն՝ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Քաղաքացի Արամ Ծ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
601 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
484 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
307 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը