1093 դիտում
15:54 18-06-2015
«Տաշիր» հիմնադրամը 300 հազարական դրամ նվիրեց մանկատների շրջանավարտներին
Այսօր «Սինեմա Սթար» կինոթատրոնի նախասրահում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները 300 հազարական դրամ հանձնեցին հանրապետության մանկատների 2014-15 ուստարվա բոլոր շրջանավարտներին:
Այս ծրագիրը հիմնադրամի կողմից կյանքի է կոչվում արդեն ութերորդ տարին անընդմեջ: Ինչպես միշտ, այս ուսումնական տարվա սկզբին ևս մանկատների կողմից ստացվել են տվյալ ուստարվա բոլոր շրջանավարտների տվյալները, նրանց համար բացվել են քարտային հաշվեհամարներ, որոնց էլ համամասնորեն փոխանցվել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ողջ աշխատավարձը: Մնացյալ գումարը հավելվել է հիմնադրամի կողմից:
«Կարապետյանների ընտանիքի համար առաջնային նշանակություն ունի հատկապես հասարակության աջակցության, օժանդակության կարիք ունեցողներին իրենց խնդիրների հետ միայնակ չթողնելու յուրաքանչյուրի պարտքի գիտակցումը՝ յուրաքանչյուր կազմակերպության, անհատի կամ ընտանիքի հնարավորությունների սահմաններում: Ուստի պատահական չէ մասնավորաբար մանկատների հետ կապված տարաբնույթ ծրագրերի իրականացումը հիմնադրամի կողմից, որոնցից մեկն էլ ավանդական դարձած այս ծրագիրն է»,-նշեց հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշեց, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր է կյանքի կոչել կրթության, մշակույթի, սոցիալական, առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում՝ մասնավորաբար մեծ ուշադրություն դարձնելով երիտասարդությանը վերաբերող խնդիրներին, երիտասարդների կրթության և մասնագիտացման հարցերում, նրանց վաղվա օրն առավել երաշխավորված տեսնելու ցանկությամբ: Նա հույս հայտնեց, որ տրամադրվող գումարը կօգնի հասունության շեմին գտնվող երիտասարդներին մասնագիտություն ստանալու ճանապարհին կամ այնպիսի խնդիրների կարգավորմանը, որոնք կնպաստեն հետագայում հայրենի հողի վրա առավել ամուր կանգնելուն:
Հիմնադրամի ներկայացուցիչները Կարապետյանների անունից շնորհավորեցին շրջանավարտներին՝ կյանքի նոր փուլ սկսելու առթիվ, և մաղթեցին անհամեմատ անխոչընդոտ ապագա, քան եղել է նրանց մանկությունն ու պատանեկությունը:
Քարտերի հանձնման արարողությունից հետո հատուկ շրջանավարտների ու նրանց ուղեկցողների համար «Սինեմա Սթար» կինոթատրոնում կազմակերպվեց կինոդիտում:
[b]«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
1278 դիտում
14:18 19-06-2014
Տաշիր հիմնադրամը 300 հազարական դրամ է նվիրել բոլոր մանկատների շրջանավարտներին
4409 դիտում
14:05 30-04-2020
287 վետերանները Հաղթանակի օրվա առթիվ կստանան 300 հազարական դրամ պարգևատրում
Այս բաժնից
1213 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1249 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
964 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան