211652_close_icon

ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից նոր պաշտոնում նշանակված Մովսես Հակոբյանը ինչո՞ւմ է հորդորում մեկ վայրկյան անգամ չկասկածել

views-count6219 դիտում article-date 11:10 16-06-2015
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակված Մովսես Հակոբյանը վստահ է, որ իրեն փոխարինողը եւս արժանի է այդ պաշտոնին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը: Դիտարկմանը, թե չնայած սահմանում տիրող իրավիճակին՝ ՀՀ եւ ԼՂՀ բնակչությունը իրենց ապահո՞վ էր զգում իր հրամանատարության ներքո, արձագանքեց. «Մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ նոր հրամանատարի ժամանակ էլ է այդպես լինելու»: Հարցին, թե դժվար չէ՞ր նախկին պաշտոնը թողնել, հատկապես այն դեպքում, երբ մեծ վաստակ ունի, ավելացրեց. «Զինվորական ծառայությունը դա է պահանջում՝ պետք է լինել այնտեղ, որտեղ որ նշանակում են»: ԼՂ ՊԲ հրամանատարի պաշտոնում Մովսես Հակոբյանին հենց Լյովա Մնացականյանն էլ կփոխարինի: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ նախագահ Սերժ Սարգսյանն հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այս մասին տեղեկացել էինք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նմանատիպ նյութեր