Ամերիկացի գիտնականները 8 ամիս մնացել են հրաբխի խառնարանում. տեսանյութ
Ամերիկացի մի խումբ գիտնականներ ութ ամիս անցկացրել են Հավայան կղզիներից մեկի հանգած հրաբխի խառնարանում տեղադրված հատուկ «գմբեթի» տակ: Այն փոխարինել է տիեզերանավին:
Դա դեպի Մարս ուղեւորության գիտափորձն է եղել: Գիտնականներին հսկող կենտրոնակայանի հետ կապ հաստատելը տեւել է 20 րոպե: Հենց այդքան ժամանակում է ազդանշանը Կարմիր մոլորակից հասնում Երկիր: