211652_close_icon

Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 4-ի

views-count4231 դիտում article-date 16:37 15-06-2015
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհված 4 հայի տվյալները: Վրաստանում ՀՀ դեսպանության ճշտված տվյալներով` Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել են Վրաստանի քաղաքացի հանդիսացող 4 հայեր՝ Ժաննա Եղիազարովան, Սվետլանա Եղիազարովան, Լիանա Եղիազարովան և Նանա Թիլիշվիլի-Եղիազարովան: [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/14/56426/]Ավելի վաղ [/url]տեղեկացրել էինք, որ անդադար հորդառատ անձրևների հետևանքով վարարել էր Վերե գետը և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական հատվածներում խոշոր ջրհեղեղի պատճառ դարձել։

Նմանատիպ նյութեր