211652_close_icon
views-count42281 դիտում article-date 22:10 13-06-2015

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Ռուսաստանից ժամանած վարորդը Mercedes 600-ով հայտնվել է ապառաժ քարերի վրա. կա 1 զոհ. 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Սեդրակ Հովհաննիսյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում` Բազմաբերդ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, ճանապարհի ոլորապտույտ հատվածում իր վարած Mercedes 600 մակնիշի M 731 OX 123 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլխիվայր շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել ապառաժ քարերի վրա: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Հովհաննիսյանը տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից15 մետր հեռավորության վրա, իսկ ուղևորներ` Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի բնակիչներ 47-ամյա Աշոտ Շահինյանը, 17-ամյա Գևորգ Շահինյանը, 22-ամյա Սասուն Խաչատրյանը, 25-ամյա Նարեկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են` երկուսը Թալինի, մյուս երկուսը` Աշտարակի բժշկական կենտրոններ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Թալինի և Աշտարակի բժիշկները, Թալինի հրշեջ փրկարարական ջոկատը, ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ: Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանը, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել վարչության պետ Մարատ Դուրյանը, ում հանձնարարականով տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Սահակ Մինասյանը փաստի առթիվ հարուցել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը օրեր առաջ է Ռուսաստանի Դաշնությունից ժամանել Հայաստան: Քննիչի հանձնարարականով գյուղացիների օգնությամբ ավտոմեքենան վերամբարձ կռունկով տեղափոխվեց քարշակ և այն ՃՈ աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխեցին ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր