211652_close_icon
views-count1279 դիտում article-date 19:25 12-06-2015

Հարվածելով դեմքին՝ հափշտակել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի

Հունիսի 11-ին, ժամը 05.50-ին, 1982 թ. ծնված Արթուր Ս.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Լոռու մարզի Լեջան գյուղի սկզբնամասում իրեն է մոտեցել 1978 թ. ծնված Սուրեն Ս.-ն և հարվածելով դեմքին՝ ձեռքից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի` պատճառելով 70.000 դրամի վնաս: Ժամը 07.00-ին Սուրեն Ս.-ն իր տնից բերման է ենթարկվել բաժին: Գողոնը վերցվել է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր