Փրկարարները հայտնաբերված օձերը տեղափոխել են անվտանգ վայրեր
Հունիսի 11-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն գյուղի 5-րդ փողոցի թիվ 47/2 տան մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 11-ին, ժամը 10.15-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի երկաթուղայիների փողոցի թիվ 2 հասցեի մոտ գտնվող սպորտդահլիճում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են շախմատ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
[b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]