Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ժողովրդագրության հարցերով սելեկտորային նիստի ընթացքում հայտարարել է, որ երկրում մահացությունը սկսել է աճել: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Մեդվեդևը հանձնարարել է զրույցի մասնակիցներին պարզաբանել այդ երևույթի պատճառները:
«Առկա են տագնապալի միտումներ: Նախորդ տարի սկսել է աճել մահացությունը: Ընթացիկ տարվա արդեն չորս ամիսների ընթացքում` այսինքն հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում այդ ցուցանիշն աճել է 3,7%», - ասել է վարչապետը: