561 դիտում
14:04 09-06-2015
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 2. 29 մլն. դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 01–06.2015թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.23մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել է 6.94.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 33,0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված 8 գործերի քննության արդյունքում կայացվել է 400,0հազ.դրամի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 5,38մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դրամի վարչական տուգանքի չորս որոշում:
Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 4.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 16.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1,0մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,իսկ Սյունիքի տարածային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200,0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 180.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 131.3հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական երկու վարույթ:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 76.5կգ «սիգ»: Ձկները սահմանված կարգով հանձնվել են Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 4 «Հեքիաթ» մանկապարտեզներին և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ :
Վայոց ձորի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 37.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.29մլն.դրամ:
Նմանատիպ նյութեր
766 դիտում
12:08 08-12-2014
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 1,85 մլն. դրամ
902 դիտում
13:37 13-04-2015
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 2 մլն.դրամ
916 դիտում
12:55 20-04-2015
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 2.2 մլն. դրամ
Այս բաժնից
1639 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1021 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան
976 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ