211652_close_icon
views-count1000 դիտում article-date 11:51 09-06-2015

Վանաձորում անակնկալ շրջայցերը մանկապարտեզներ շարունակական բնույթ են կրում

Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություններում տիրող իրավիճակը մշտապես գտնվում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անմիջական վերահսկողության ներքո: Քաղաքապետի հանձնարարականով, աշխատակազմի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը լրագրողների հետ միասին հերթական շրջայց-ստուգատեսն իրականացրեց թիվ 31, թիվ 5 և թիվ 28 մանկապարտեզներում: Նպատակը՝ տեղում ծանոթանալն էր սննդամթերքի ձեռքբերման և պահպանման գործընթացին, նորմատիվներով սահմանված ճաշացանկին, սանհանգույցների մաքրությանը, կարգ ու կանոնին: Տիրող իրավիճակը բաժնի պետի կողմից գնահատվեց բավարար: Հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Թերություններ կրկին հայտնաբերելու դեպքում մանկապարտեզի տնօրինությունը կենթարկվի նախ խիստ նկատողության, հետո արդեն՝ քննարկման կդրվի արդեն իսկ տվյալ պատասխանատու աշխատակցի կամ տնօրենի՝ աշխատանքից հեռացնելու հարցը, վստահեցնում է բաժնի պետը: Անակնկալ շրջայցերը մանկապարտեզներ կրելու են շարունակական բնույթ: Բաժինն իր դեմ նպատակ է դրել՝ ՝ համայնքի մանկապարտեզները դարձնելու լավագույնը հանրապետությունում, ինչի համար համայնքի կողմից ստեղծված են բոլոր պայմանները: [b]Վանաձորի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր