Վաշինգտոնում անցկացվելու են «Բաքվի օլիմպիադայի իրական գինը» խորագրով լսումները
Վաշինգտոնում պատրաստվում են լսումներ անցկացնել «Բաքվի օլիմպիադայի իրական գինը» խորագրով, հաղորդում է haqqin.az պորտալը:
Քննարկմանը ներկա կլինեն նաև ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ, ներկայում Մաքքեյնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Դևիդ Քրամերը, Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ղեկավար Քյանան Ալիևը և «Ակոս» թերթի լրագրող Արզու Գեյբուլլաևան:
Լսումները տեղի կունենան հունիսի 10-ին: Քննարկվելու են Ադրբեջանում մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող հարցեր: