211652_close_icon
views-count1283 դիտում article-date 11:51 08-06-2015

Ղարիբին հյուրասիրել չհաջողվեց. արտառոց դեպք քննչական փորձարարության ընթացքում

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Սարդարապատ գյուղի վերջնամասում գտնվող կիսաքանդ անասնաֆերմայի տարածքում քննչական փորձարարություն կատարելիս՝ նկատել են 2 անձանց, որոնք նշված տարածքից դիմել են փախուստի: Ոստիկաններին հաջողվել է բռնել միայն 1976 թ. ծնված Էդիկ Գ.-ին: Նշված տարածքի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել իր կողմից պատրաստած դոնդողանման նյութով լցված պոլիէթիլենային տարա և մեկ այլ տարա՝ 200 մլ բաց դեղնավուն նոսրացված լուծույթով: Նա հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման և փախուստի դիմած Ղարիբին հյուրասիրելու համար: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ղարիբը 1975 թ. ծնված Ղարիբ Մ.-ն է: Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր