ՌԴ-ում օդաչուն կնոջ հետ վիճելուց հետո ուղղաթիռ է գողացել
ՌԴ քննչական կոմիտեի Կրասնոյարսկի շրջանի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ МИ-8Т ուղղաթիռի գողության փաստով: Իրավապահների տվյալներով՝ տեղական ավիաընկերություններից մեկի օդաչուն, կնոջ հետ վիճելուց հետո, ալկոհոլի ազդեցության ներքո որոշել է գողանալ ուղղաթիռը:
Ընդ որում, օդում գտնվելու ժամանակ չափազանց փոքր բարձրության վրա անկանոն գործողություններ է կատարել: Ժամեր անց օդաչուն վերադարձրել է ուղղաթիռը: Նրան 4-6 տարվա ազատազրկում է սպառնում: