211652_close_icon
views-count3477 դիտում article-date 10:13 06-06-2015

Վրեժ Կիրակոսյանն այն մարդկանցից մեկն է, որ պարբերաբար ձեռքի մեկ շարժումով թույլ է տալիս երկրում բարձրացնել էլէներգիայի, ջրի, գազի սակագները. Ժողովուրդ

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Վրեժ Կիրակոսյանի անունը Հայաստանի հանրությանը դժվար թե ծանոթ լինի: Նա այն մարդկանցից մեկն է, որ պարբերաբար ձեռքի մեկ շարժումով թույլ է տալիս մեր երկրում բարձրացնել էլէներգիայի, ջրի, գազի սակագները: Եվ, ահա. Վրեժ Կիրակոսյանի՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 4 մլն 500 հազ. դրամ և 15 հազար դոլար: Նա նախորդ տարվա ընթացքում տրված փոխառություններից՝ վարկից, ստացել է 1 մլն 610 հազար դրամի չափով տոկոսներ: Իսկ ստացած փոխառությունը՝ վարկը, կազմել է 14.5 մլն դրամ: ՀԾԿՀ-ի նախագահի տեղակալի տարեկան աշխատավարձը կազմել է 9 մլն 400 հազար դրամ: Այսինքն՝ Կիրակոսյանի ամսական աշխատավարձը կազմել է 783 հազար դրամ: ՀԾԿՀ նախագահի տեղակալի կինը ևս պակաս ունեցվածքի տեր չէ։ Նրա դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ և 6 հազար դոլար: Նա նույնպես անցած տարվա ընթացքում փոխառություն է ստացել, որն ընդհանուր կազմել է 12 մլն 400 հազար դրամ և 30 հազար դոլար»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր