211652_close_icon
views-count50045 դիտում article-date 19:19 04-06-2015

Ողբերգական դեպք` Երևանում. 4-ամյա երեխան հոսանքահարումից հետո մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 տարեկան երեխա` հոսանքահարված վիճակում, որը մահացել է: Այս պահին նշված բժշկական կենտրոն է մեկնում ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի բաժնի քննիչները` բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան բակում խաղալիս է եղել, երբ հոսանքահարվել է: Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի հանգամանքները ճշտվում են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Շինարարների փողոցի 29 շենքի բակում, իսկ տղայի անունը Արեն Ռափյան է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քիչ առաջ նմանատիպ մի դեպք էլ տեղի է ունեցել Արմավիր քաղաքում. վագոնների վրա հոսանքահարվել է 7-ամյա երեխա: Բարբախտաբար, դեպքը ողբերգական ավարտ չի ունեցել:

Նմանատիպ նյութեր