522 դիտում
13:12 04-06-2015
Տեղի է ունեցել որդեգրման բնագավառի օրենսդրական բարեփոխումների հարցերով ստեղծված միջգերատեսչական խմբի նիստը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ հունիսի 3-ին Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված որդեգրման բնագավառի օրենսդրական բարեփոխումների հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական ընդլայնված նիստը։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «ՅՈՒՆԻՍԵՖ» հայաստանյան գրասենյակի և «Սեյվ դը Չիլդրեն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները, ՀՀ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետն ու պատասխանատու աշխատակիցները:
Նիստի ընթացքում, համաձայն նախօրոք ձևավորված օրակարգի, քննարկվել են «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության սոցիալական վարչության եզրակացությունը, «Յունիսեֆ» Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ Միջազգային սոցիալական փորձագետների կողմից որդեգրման և միջպետական որդեգրման վերաբերյալ տրված ամփոփ առաջարկությունները և «Սեյվ դը Չիլդրեն Հայաստան» կազմակերպության կողմից ներկայացված առաջարկությունները։
Քննարկումների ընթացքում անդրադարձել են խնամակալության, խնամատարության և որդեգրման ինստիտուտների բարեփոխման հետ կապված մի շարք հրատապ հարցերի:
Սուրեն Քրմոյանը ողջունելով աշխատանքայի խմբի անդամներին՝ շնորհակալություն է հայտնել նրանց արդյունավետ համագործակցության համար և ընդգծել այս հանդիպման կարևորությունը՝ ևս մեկ անգամ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը վերանայելու, հրատապ լուծում պահանջող խնդիրները արձանագրելու, որդեգրման կարգի կատարելագործման և կոռուպցիայի ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար: Նախարարի տեղակալը ընդգծել է Ընտանեան օրենսգրքում կատարվող փոփոխությունները հնարավորին սեղմ ժամկետում կատարելու անհրաժեշտությունը` պայմանավորված այն հանգամանքով, որ նախագծում ամրագրված են հրատապ լուծում պահանջող, երեխայի իրավունքները երաշխավորող և այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող կարգավորումներ:
Հանդիպման ընթացքում, ղեկավարվելով որդեգրման բնագավառում «երեխայակենտրոն» սկզբունքով և կոռուպցիայի ռիսկերի նվազեցման քաղաքականությամբ, որոշում է կայացվել լրամշակել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 28 N 1919-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ խստացնելով ապագա ծնող և երեխա համադրումը՝ խստացնելով գործող կարգը։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև որդեգրողների վերապատրաստման անհարժեշտությունը և դրա հետ կապված հիմնական խնդիրները՝ որդեգրման գործընթացների համար ծնողների մասնակցությամբ անցկացնել համապատասխան թեստ, որը ցույց կտա որդեգրող ծնողների հոգեկան հավասարակշռությունը, ինչպես նաև ստեղծել հատուկ ծնողավարման դասընթացներ՝ ապագա որդեգրող ծնողների համար: Խմբի անդամներն ընդգծել են այն փաստը, որ միայն որդեգրող ծնողների սոցիալական դրությունը լավ նախապայման չէ երեխային նրանց հանձնելու համար և շատ կարևոր հանգամանք է ուսումնասիրել տվյալ ծնողների բարոյահոգեբանական գործոնը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1311 դիտում
16:49 20-11-2018
Տեղի է ունեցել քաղաքացիական ավիացիայի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Այս բաժնից
742 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
631 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
832 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am